Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սարգսյան. «Պապի նման առաջնորդներն առանց ցեղասպանությունների աշխարհ կստեղծեն»

Սարգսյան. «Պապի նման առաջնորդներն առանց ցեղասպանությունների աշխարհ կստեղծեն»
14.04.2015 | 13:59

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հռոմի պապին՝ «իրերն իրենց անուններով կոչելու համար»:
«Միլիարդավոր հետևորդներ ունեցող եկեղեցու առաջնորդի խոսքերը չեն կարող ուժեղ ազդեցություն չունենալ»,- Associated Press գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Իսկ պատարագից անմիջապես հետո իտալական հանրային RAI հեռուստաալիքին հարցազրույցում նա հայտարարել է, որ չճանաչված ցեղասպանությունը վտանգավոր է մարդկության ապագայի համար: «Այնպիսի առաջնորդները, ինչպիսին է Ֆրանցիսկոս պապը, որոնք ճանաչում են արժեքներն ու բարոյականությունն աշխարհաքաղաքական շահերից վեր են դասում, կարող են առանց ցեղասպանությունների աշխարհ ստեղծել»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 944

Մեկնաբանություններ